«Խետաֆեն» հրաժարվում է մեկնել Իտալիա, մասնակցելու եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակչի հանդիպմանը
«Խետաֆեն» հրաժարվում է մեկնել Իտալիա, մասնակցելու եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակչի հանդիպմանը

Իսպանական «Խետաֆեի» նախագահ, Անխել Տորեսը հայտարարել է, որ նրա ակումբը հրաժարվում է մեկնել Իտալիա, որտեղ պետք է մասնակցի Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպմանը, Միլանի «Ինտերի» դեմ: Իսպանացիները հրաժարվում են մեկնել Իտալիա կորոնավարակի համաճարակի պատճառով:

Հանդիպումը կայանալու է վաղը, մարտի 12-ին:

«Մենք կհամակերպվենք պարտության հետ, և չենք ցանկանում վտանգի տակ դնել մեր առողջությունը: Խնդրում ենք ՈՒԷՖԱ-ին առաջարկել այլընտրանքային տարածք: Մեզ հիմնախնդիրներ պետք չեն»,- Խետաֆեի նախագահի խոսքերը մեջբերում է «օնդա սերո» պարբերականը: