Խատիա Մոիսծրափիշվիլին չի հաստատում տարածված լրատվությունն այն մասին, որ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից նրան ազատել է Սալոմե Զուրաբիշվիլին
Խատիա Մոիսծրափիշվիլին չի հաստատում տարածված լրատվությունն այն մասին, որ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից նրան ազատել է Սալոմե Զուրաբիշվիլին

Խատիա Մոիսծրափիշվիլին չի հաստատում տարածված լրատվությունն այն մասին, որ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից նրան ազատել է Սալոմե Զուրաբիշվիլին, այս մասին նա ասել է առաջին ալիքին:

Մոիսծրափիշվիլիի հայտարարությամբ, գնալու որոշումը նա կայացրել է ինքնակամ, իսկ պատճառը նախագահի հետ որոշ հարցերի շուրջ տարաձայնություններն էին:

Վրաստանի առաջին ալիքին նախագահի աշխատակազմից ասել էին, որ Սալոմե Զուրաբիշվիլիի որոշմամբ, Խատիա Մոիսծրափիշվիլին այլևս նախագահի մամուլի խոսնակը չէ: Լրատվամիջոցների հետ կապերի հարցերով նախագահի խորհրդական, Իրինա Շենգելիան չի մանրամասնել պատճառները, սակայն ասել է, որ Խատիա Մոիսծրափիշվիլին մնում է վարչակազմում և կշարունակելու է աշխատել հաղորդակցությունների դեպարտամենտում: