Խատիա Մոիսծրափիշվիլին ազատվել է նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից
Խատիա Մոիսծրափիշվիլին ազատվել է նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից

Վրաստանի նախագահի որոշմամբ,  Խատիա Մոիսծրափիշվիլին այլևս Սալոմե Զուրաբիշվիլիի մամուլի խոսնակը չէ,- այս մասին առաջին ալիքին հայտնել են նախագահի աշխատակազմից:

Լրատվամիջոցների հետ կապերի հարցերով նախագահի խորհրդական, Իրինա Շենգելիան չի մանրամասնել պատճառները, սակայն ասում է, որ Խատիա Մոիսծրափիշվիլին մնում է վարչակազմում և կշարունակելու է աշխատել հաղորդակցությունների դեպարտամենտում:

«Խատիա Մոիսծրափիշվիլին այլևս մամուլի խոսնակ չէ, բայց աշխատում է վարչությունում: Այս որոշումը ընդունել է նախագահը, և Խատիա Մոիսծրափիշվիլին կշարունակի աշխատել հաղորդակցությունների բաժնում: Հենց որ նոր բան հայտնի դառնա, դուք կիմանաք դրա մասին »,- հայտարարել է Իրինա Շենգելիան: