Խարդախության մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալել են մեկ անձի
Խարդախության մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալել են մեկ անձի

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի Իսանի-Սամգորիի գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել 1987 թ.-ին ծնված, նախկինում դատապարտված Տ.Բ.-ին: Նա ձերբակալվել է խոշոր չափի խարդախություններ կատարելու մեղադրանքով:

Ըստ նախարարության, հանցագործությունը պատժվում է վեցից ինը տարի ազատազրկմամբ:

«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը բանավոր պայմանավորվածության հիման վրա այս տարվա հոկտեմբերի 25-ին քաղաքացուց մեքենա է վարձել, որից նա հանել ու օտարել է տարբեր դետալներ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները Թբիլիսիի Ղվարելի փողոցում հայտնաբերել են մասերի բաժանված մեքենան և որպես ապացույց առգրավել այն:

Գործով ոստիկանության ձեռնարկած համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Տ.Բ.-ն նախկինում բազմիցս կատարել է նմանատիպ հանցագործություններ: Խարդախության սխեմայով մեղադրյալը տարբեր անձանցից յուրացրել է մի քանի տրանսպորտային միջոցներ, որոնց մի մասն արդեն որպես ապացույց առգրավվել է իրավապահների կողմից:

Կատարվում են քննչական գործողություններ՝ այլ տրանսպորտային միջոցների գտնվելու վայրը պարզելու եւ դրանք որպես ապացույց առգրավելու ուղղությամբ:

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով, ինչը ենթադրում է մեծ քանակությամբ խարդախություն», – ասված է նախարարության հայտարարության մեջ: