Խաղալիքներում և ներկերում կապարի պարունակության հետազոտությունները մեկնարկելու են հունիսին
Խաղալիքներում և ներկերում կապարի պարունակության հետազոտությունները մեկնարկելու են հունիսին

Վրաստանի մասշտաբով հետազոտված 1500 երեխայից 650-ի օրգանիզմում գրանցվել է կապարի պարունակության ինչպես թեթև, այնպես էլ՝ կարևոր ավելացում,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Նրա խոսքով, նախորդ շաբաթ կառավարության կողմից հաստատվել է ծրագիրը և մոտ մեկ ամսում սկսվելու է այն ընտանիքների խորը ուսումնասիրումը, որտեղ երեխաների օրգանիզմում կապարի պարունակության ավելացում է: Ուսումնասիրության նպատակն է կապարի աղբյուրի բացահայտումը:

Գամղրելիձեն հայտարարում է, որ երկրորդ փուլի հետազոտություններն սկսվելու են հունիսին: