Խաբարովսկում և Վլադիվոստոկում Ալեքսեյ Նավալնիին սատարող ցույցին ձերբակալվել է մի քանի մարդ
Խաբարովսկում և Վլադիվոստոկում Ալեքսեյ Նավալնիին սատարող ցույցին ձերբակալվել է մի քանի մարդ

Խաբարովսկում և Վլադիվոստոկում սկսվել են Ալեքսեյ Նավալնիին սատարող բողոքի ցույցի մասնակիցների ձերբակալությունները: Ձերբակալվածների թվում են լրագրողներ Էկատերինա Իշենկոն, Ռոման Լազուկովը և Վալերյա Ֆեդորենկոն:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Վլադիվոստոկում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 20 մարդ: Ցույցեր են տեղի ունենում նաև Իրկուտսկում, Նովոսիբիրսկում, Տոմսկում, Ուլան-Ուդեում, Յուժնո-Սախալինսկում, Մագադանում և Կրասնոյարսկում:

Նովոսիբիրսկում փողոց էր դուրս եկել մինչև հազար մարդ: Ընդդիմադիրին սատարող ցույցերը երկրի մասշտաբով տեղի են ունեցել հունվարի 23-ին: Իրավապահները ձերբակալել են չարտոնված ցույցերի շուրջ 3 500 մասնակիցների: Ալեքսեյ Նավալնին գտնվում է 30 օրվա կալանքի տակ: Նա ձերբակալվել է հունվարի 17-ին, օդանավակայանում: