«Wizz Air»-ը Քութաիսիի օդանավակայանից սկսել է ուղիղ չվերթներ իրականացնել Բոլոնիայի ուղղությամբ
«Wizz Air»-ը Քութաիսիի օդանավակայանից սկսել է ուղիղ չվերթներ իրականացնել Բոլոնիայի ուղղությամբ

Քութաիսի միջազգային օդանավակայանից Բոլոնիայի ուղղությամբ ուղիղ չվերթներ, Իռլանդական ցածրբյուջետային «Ryanair» ընկերությունից հետո սկսել է նաև «Wizz Air» ավիաընկերությունը: Wizz air- ը, «Ryanair»-ի նման, չվերթները կատարելու է շաբաթական երկու անգամ:

Թռիչքի առաջին ուղևորներին օդանավակայանում ավանդաբար փոխանցել են խորհրդանշական նվերներ:

Եվրոպայի ամենաարագ զարգացող և առաջատար ցածր բյուջետային «Wizz air» ավիաընկերությունը, Քութաիսի միջազգային օդանավակայանից 2020 թվականին ավելացնելու է ևս երկու նոր ուղղություն՝ Նիցցա և Քյոլն: