«Wizz Air» ավիաընկերությունը Քութաիսիի օդանավակայանից Իտալիայի մի քանի քաղաքների ուղղությամբ կրճատել է չվերթները
«Wizz Air» ավիաընկերությունը Քութաիսիի օդանավակայանից Իտալիայի մի քանի քաղաքների ուղղությամբ կրճատել է չվերթները

«Wizz Air» ավիաընկերությունը Քութաիսիի օդանավակայանից Իտալիայի մի քանի քաղաքների ուղղությամբ կրճատել է չվերթները:

Վրաստանի օդանավակայանների միության տեղեկությամբ, մարտի 12-ից ապրիլի 2-ը ներառյալ Միլանի ուղղությամբ շաբաթվա 4 չվերթից կմնա միայն մեկը, ուրբաթ օրը:

Ինչ վերաբերում է Հռոմին, մարտի 18-ից մինչև 25-ը երկու չվերթներից կմնա միայն մեկը, շաբաթ օրը:

Բոլոնիայում մարտի 17-ից մինչև մարտի 24-ը շաբաթը երկու չվերթից նույնպես կմնա միայն մեկը:

Բարի – մարտի 12-ից մինչև ապրիլի 2-ը ժամանակահատվածում չեղարկվել է երեք չվերթ:

Մինչ այդ, հայտնի էր դարձել, որ հունգարական «WizzAir» փոքր բյուջե ունեցող ավիաընկերությունը մարտի 10-ից ապրիլի 4-ը ներառյալ դադարեցնում է չվերթներն Իտալիայի ուղղությամբ:

Նրանք, ովքեր արդեն գնել են ավիատոմսեր նշված ուղղություններով, ընկերությունն առաջարկում է ժամկետի փոփոխություն կամ վճարված գումարի փոխհատուցում: