Վստահ եմ, ընտրողը կաջակցի խաղաղ, վստահելի և եվրոպական վաղվա օրվան. Դավիթ Բաքրաձե
Վստահ եմ, ընտրողը կաջակցի խաղաղ, վստահելի և եվրոպական վաղվա օրվան. Դավիթ Բաքրաձե

«Եվրոպական Վրաստանի» նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն քվեարկել է Մթածմինդայի 27-րդ ընտրատեղամասում:

Ինչպես քվեարկությունից հետո լրագրողներին հայտնել է Դավիթ Բաքրաձեն, վստահ է, որ ընտրողը կաջակցի խաղաղ, ավելի լավ, վստահելի և եվրոպական վաղվա օրվան:

«Շատ դրական և լավ տրամադրություն ունեմ: Կարծում եմ, հանրությանն իրոք անհրաժեշտ են փոփոխություններ, անհրաժեշտ է ավելի լավ ապագա և վստահելի վաղվա օր, անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանի ապագան լինի առավել խաղաղ և առանց առճակատումների: Հավատում եմ, որ բոլորը կգան և կկատարեն իրենց ընտրությունն ավելի լավ ապագայի համար»,- նշել է Դավիթ Բաքրաձեն: