Վրդովեցուցիչ է, որ դատախազությունը հետապնդման հիմք է կիրառել համաներման իրավունքի սահմանադրական հոդվածը. Նախագահը՝ Սաակաշվիլու մասին
Վրդովեցուցիչ է, որ դատախազությունը հետապնդման հիմք է կիրառել համաներման իրավունքի սահմանադրական հոդվածը. Նախագահը՝ Սաակաշվիլու մասին

Այսօր, երբ տեսնում ենք հանրության համար նման կարևոր գործի քննարկումը, վրդովեցուցիչ է, որ դատախազությունը հետապնդման հիմք է կիրառել համաներման իրավունքի սահմանադրական հոդվածը,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ կայացված դատավճռի մասին խոսելիս:

Նրա խոսքով, համաներման իրավունքի հոդվածի կիրառումից հետո, դատախազության կողմից քաղաքական հայտարարություններ են արվել, որը էլ ավելի է խորացել կասկածը այն կապակցությամբ, որ կա սահմանադրական իրավունքի սխալ մեկնաբանման փորձ և այս տեսանկյունից, սահմանադրական հավասարակշռության համար խնդիրների ստեղծման կասկած:

Նախագահի խոսքով, միջազգային տեսանկյունից, ոչ միայն ընդհանուր գործը, այլ այս հոդվածով իրականացվող հետապնդումը լուրջ հարցականներ կառաջացնեն:

Գիորգի Մարգվելաշվիլու հայտարարությամբ, Սանդրո Գիրգվլիանու սպանության գործը և նախկին իշխանության արձագանքը հենց սկզբում առաջացնում է վրաց հանրության վրդովմունք:

Հիշեցնենք, որ Սանդրո Գիրգվլիանու գործով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 4 տարվա ազատազրկման է դատապարտվել, սակայն համաներման հետևանքով, պատժի չափը կրճատվել է մինչև երեք տարի: Մեղադրական դատավճիռը հայտարարել է Թբիլիսիի քաղաքային դատարանը դատավոր Գիորգի Արևաձեն՝ մի քանի րոպե առաջ:

Միխեիլ Սաակաշվիլո մեղադրանքի գործով գործընթացները կատարվում են արդեն մի քանի տարի է: Վրաստանի նախկին նախագահը մեղադրվում է Սանդրո Գիրգվլիանու գործով դատապարտված անձանց համաներելու մեջ: