Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը տեղեկություն է տարածում դեսպանի պաշտոնում Քելլի Դեգնանին առաջադրելու մասին
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը տեղեկություն է տարածում դեսպանի պաշտոնում Քելլի Դեգնանին առաջադրելու մասին

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը տեղեկություն է տարածում դեսպանի պաշտոնում Քելլի Դեգնանին առաջադրելու մասին:

Ինչպես նշված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է քալիֆոռնիացի Քելլի Դեգնանին:

«Հաջորդ փուլն է լինելու ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից հանրային քննարկումը»,- նշում է դեսպանությունը:

Քելլի Դեգնանը, որը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու է, այժմ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարության քաղաքական խորհրդականն է:

ԱՄՆ-ը Վրաստանում նախորդ տարվա գարնան ժամանակաշրջանից չունի դեսպան: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Յան Քելլին, ով նշված պաշտոնում աշխատանքն ավարտել է նախորդ տարվա գարնանը: