Վրաստանում, խորհրդարանական մեծամասնությունից հեռացած պատգամավորները հիմնում են երկու դաշինք
Վրաստանում, խորհրդարանական մեծամասնությունից հեռացած պատգամավորները հիմնում են երկու դաշինք

Վրաստանի խորհրդարանում հնարավոր է, հիմնվի երկու նոր դաշինք:

Առանձին դաշինքներ են նախատեսում ստեղծել Թամար Չուգոշվիլին և Զվիադ Ձիձիգուրին:

Զվիադ Ձիձիգուրին խորհրդակցություններ է անցկացնում մեծամասնության պատգամավորների հետ:

Թամար Չուգոշվիլին պատրաստվում է դաշինք ստեղծել այն պատգամավորների հետ, որոնք նախորդ շաբաթ, ի նշան բողոքի լքել են խորհրդարանական մեծամասնությունը և խորհրդարանական պաշտոնները:

Ըստ կանոնակարգի, դաշինք ստեղծելու համար անհրաժեշտ է 6 պատգամավոր: