Վրաստանում վերջին երեք շաբաթվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել մոտ 30 բեռնատարի վարորդի մոտ
Վրաստանում վերջին երեք շաբաթվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել մոտ 30 բեռնատարի վարորդի մոտ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, վերջին երեք շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 բեռնատարի վարորդի մոտ:

«Ինչպես գիտեք, բեռնատարների վարորդները վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում վարակի հիմնական աղբյուրներից մեկն են: Մինչ օրս Փի Սի Ար թեստով կորոնավիրուս է հաստատվել  30 վարորդի մոտ:

Ամեն օր թեստավորման է ենթարկվում մոտ 400 բեռնատարի վարորդ: Այստեղից վարակը հայտնաբերվել է 30-ի մոտ: Նրանք գտնվում են հիվանդանոցներում»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն:

Ըստ նրա, մինչ այժմ անց է կացվել  11 000 «Փի Սի Ար» թեստ: