Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 79 հիվանդ
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 79 հիվանդ

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 79 հիվանդ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:

Այսօր երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 4 128 նոր դեպք, ապաքինվել է 5 611 հիվանդ:

Երեկ ՝ օգոստոսի 25 -ին, Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 5 021 մարդ, ապաքինվել է 5 041 պացիենտ, մահացել է 58 հիվանդ: