Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Երկրում վարակից մահացածների թիվը կազմել է՝ 8 185:

Վերջին 24 ժամում կորոնավիրուս է հաստատվել 1 838 մարդու մոտ, ապաքինվել է 5 289 վարակված:

Երեկ ՝ սեպտեմբերի 11-ին, Վրաստանում կորոնավիրուսով վարակվել էր 2 533 մարդ, ապաքինվել է 1 762 պացիենտ, մահացել է 57 հիվանդ: