Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում։

Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 246 մարդ։

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 2 490 անձի մոտ, ապաքինվել է 2 056 հիվանդ։

Երեկ, հոկտեմբերի 9-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 844 դեպք, ապաքինվել է 814 վարակված, մահացել է 29 մարդ: