Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում։

Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 215 մարդ։

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 1 530 անձի մոտ, ապաքինվել է 1 848 հիվանդ։

Երեկ, հոկտեմբերի 10-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 490 դեպք, ապաքինվել է 2 056 վարակված, մահացել է 25 մարդ: