Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 67 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 67 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 67 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 258:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 100 նոր դեպք, ապաքինվել է 3 397 պացիենտ: