Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայք էջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 016։

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 201 նոր դեպք, ապաքինվել է 10 732 պացիենտ:

Երեկ, հունվարի 31-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 150 դեպք, ապաքինվել է 8 503 պացիենտ, մահացել է 35 մարդ։