Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 35 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 35 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 35 պացիենտ:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 1 230:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 426 նոր դեպք, ապաքինվել է  3 721 պացիենտ: