Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 732։

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 947 նոր դեպք, ապաքինվել է 5 550 պացիենտ:

Երեկ, հունվարի 23-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 696 դեպք, ապաքինվել է 5 408 պացիենտ, մահացել է 28 մարդ։