Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 449:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 504 նոր դեպք, ապաքինվել է 3 304 պացիենտ:

Երեկ, հունվարի 15-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 381 դեպք, ապաքինվել է 1 065 պացիենտ, մահացել է 31 մարդ։