Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 639:

Վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 388 մարդու մոտ, ապաքինվել է 1 357 պացիենտ:

երեկ, մայիսի 23-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 733 նոր դեպք, ապաքինվել է 1 530 պացիենտ, մահացել է 20 մարդ: