Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում  կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում:

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 773:

Վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 360 մարդու մոտ, ապաքինվել է 1 195 պացիենտ: