Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը սեզոնային աշխատանքների մեկնել ցանկացողների ուշադրության համար տարածում է հայտարարություն
Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը սեզոնային աշխատանքների մեկնել ցանկացողների ուշադրության համար տարածում է հայտարարություն

Վրաստանի կառավարության թիվ 164 որոշման մեջ մտցված փոփոխությունների հիման վրա, 2020 թվականի օգոստոսի 4-ից Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն է տրվում սեզոնային աշխատանքների մեկնել Թուրքիա,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը:

«Վրաստանի գերատեսչությունների կողմից տարածած տեղեկության համաձայն, Թուրքիայում ժամանակավոր աշխատանքի տեղավորվելու համար, Վրաստանի քաղաքացիները պետք է ունենան գործատուի կողմից ուղարկված, նոտարով հաստատված եռամսյա հրավեր, որտեղ նշված կլինի աշխատանքի տեղավորվող անձի անձնական տվյալները:

Վրաստանի կառավարության կողմից ընդունված այս կարգը, կարգավորվում է Վրաստանի քաղաքացիների Վրաստանից Թուրքիա աշխատանքի մեկնելու կարգը: Հարկ է նշել, որ Թուրքիա սեզոնային աշխատանքի մեկնող անձինք պետք է պաշտպանեն Թուրքիայի օրենսդրությամբ սահմանված կարգը:

2017 թվականից գործում է YUMI-NET ծրագիրը: Այն ստեղծվել է Սևծովյան տարածաշրջանի 6 շրջաններում (Սամսուն, Օրդու, Տրապիզոն, Ռիզե, Գիրեսուն, Արթվին)`թեյի և պնդուկի գյուղատնտեսական աշխատանքների համար լրացուցիչ աշխատուժ ներգրավելու համար: Ծրագիրը մեկ օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը 90 օր ազատում է Վրաստանի քաղաքացիներին աշխատանքային թույլտվությունից:

Օտարերկրացիները, ովքեր ցանկանում են օգտվել աշխատանքային թույլտվությունից ազատվելու կարգից, պետք է գրանցվեն՝ Թուրքիայի Հանրապետության ընտանիքի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում ՝ YUMI-NET-ի ծրագրում (yuminet.ailevecalisma.gov.tr) և լրացնել պահանջվող տեղեկությունները:

Այսպիսով, Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են աշխատել Թուրքիայում թեյի և պնդուկի դաշտերում, պետք է գրանցվեն առցանց ՝ YUMI-NET էլեկտրոնային հարթակում: