Վրաստանում Թուրքիայի դեսպան. Կարծում եմ, որ մենք պետք է աջակցենք Վրաստանին ռազմաօդային ուժերի կարողությունները ուժեղացնելու հարցում
Վրաստանում Թուրքիայի դեսպան. Կարծում եմ, որ մենք պետք է աջակցենք Վրաստանին ռազմաօդային ուժերի կարողությունները ուժեղացնելու հարցում

Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Սերեն Յազգանի խոսքով, Վրաստանի ռազմաօդային ուժերի կարողությունները պետք է ուժեղացվեն, այդ իսկ պատճառով Թուրքիան պետք է աջակցի Վրաստանին:

«Ես Վրաստանի պաշտպանության նախարարի հետ եմ խորհրդանշական արարողությանը՝ նշելու Թուրքիայի կողմից Վրաստանի ռազմաօդային ուժերին տեխնիկական սարքավորումների եւ երկու միկրոավտոբուսների փոխանցումը: Կարծում եմ՝ Վրաստանի ռազմաօդային ուժերի հնարավորությունները պետք է զարգացնել և ուժեղացնել, որին մենք պետք է աջակցենք: Մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության հետագա ամրապնդմանը», – ասաց Ֆաթմա Սերեն Յազգանը:

Թուրքիայի Հանրապետության կառավարությունը Վրաստանի պաշտպանության ուժերին տրամադրել է տարբեր տեսակի հատուկ տեխնիկա՝ Մառնեուլի օդանավակայանի նյութատեխնիկական հնարավորությունները բարելավելու համար:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, սարքավորումների փոխանցումն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ ստորագրված «Ռազմական ֆինանսական ոլորտում համագործակցության համաձայնագրի» շրջանակներում: