Վրաստանում, տեխնիկական զննման 10 կենտրոն տրամադրում էր տեխզննման կեղծ վկայականներ (վիդեո)

Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը բացահայտել է ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննման կեղծ վկայական տրամադրելու փաստեր,- այս մասին տեղեկություն է տարածում ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը:

«Վերջին ժամանակաշրջանում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա սկսել ենք հետաքննել Վրաստանի մասշտաբով, տարբեր շրջաններում գտնվող տեխնիկական զննման կենտրոնների կողմից, Վրաստանի կառավարության որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտմամբ, տեխնիկապես անսարք ավտոտրանսպորտային միջոցների, տեխնիկական զննման դրական վկայականները օրինախախտմամբ տրամադրելու փաստերը:

Անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, Թբիլիսիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Իմերեթիի, Կախեթիի և Մցխեթա Մթիանեթիի շրջաններում, հայտնաբերվել է տեխնիկական զննում իրականացնող 10 կենտրոն, որոնց աշխատակիցները ինչպես մունիցիպալ, այնպես էլ մասնավոր սեփականությունում առկա ավտոտրանսպորտային միջոցները ստուգելիս, չնայած դրանց արտաքին և/կամ տեխնիկական վնասվածքների, տրամադրում էին տեխնիկական զննումը անցնելու կեղծ վկայականներ:

Քննչական ծառայության աշխատակիցները, դատարանի որոշման հիման վրա, տեխնիկական զննման վերոնշյալ կենտրոններում իրականացրել են համապատասխան քննչական գործողություններ: Այս փուլում, անցկացվում են համապատասխան փորձաքննություններ:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 362-րդ հոդվածի երկրորդ և 221-րդ հոդվածի հինգերորդ մասերով, որը ենթադրում է 4-6 տարվա ազատազրկում»,- նշված է ֆինանսների նախարարության քննչական ծառայության տեղեկությունում: