Վրաստանում տեղի ունեցավ ևս մեկ երկրաշարժ
Վրաստանում տեղի ունեցավ ևս մեկ երկրաշարժ

Վրաստանում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 21:51-ին:

Ըստ սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի, երկրաշարժի էպիկենտրոնն այս անգամ եղել է Դմանիսիի և Սամեբա գյուղի մոտակայքում, մոտավորապես նույն տեղում, որտեղ գրանցվել են նախորդ երկու երկրաշարժերը:

Կենտրոնի տվյալներով, վերջին երկրաշարժի ուժգնությունը կազմել է երեք բալ:

Ավելի վաղ գրանցվել էր 3.1 և երեք բալանոց ցնցումներ, մի քանի րոպե դադարով, ժամը՝ 20:04-ի և 20:15-ի սահմաններում: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում նշված ցումների էպիկենտրոնը Նինոծմինդա քաղաքի և Սամեբա գյուղի շրջակայքն է: