Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ

Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի փոխանցմամբ, Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել:

Ըստ կենտրոնի, Թբիլիսիի ժամանակով ժամը 21:16-ին տեղի է ունեցել 3.2 (ML) երկրաշարժ:

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Նինոծմինդա քաղաքից 12 կմ դեպի արևելք՝ Սաղամո գյուղի մոտակայքում: