Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ

Վրաստանում տեղի է ունեցել 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Տեղեկությունը տարածում է սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի փոխանցմամբ, Թբիլիսիի ժամանակով 15:50-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ջավաս ավանի մոտ: