Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ

Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ:

Մոլորակը ուսումնասիրող գիտնականների ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի լրատվությամբ, ստորգետնյա ցնցումները գրանցվել են 14:45-ին:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4 մագնիտուդ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Դեդոփլիսծղարոյի շրջանի, Գամարջվեբա գյուղից 15 կիլոմետր հեռավորության վրա: