Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ - էպիկենտրոնը՝ Նինոծմինդա
Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ - էպիկենտրոնը՝ Նինոծմինդա

Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի հաղորդմամբ, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 07:18-ին:

Նրանց խոսքով, էպիկենտրոնը Նինոծմինդայի շրջանում, Սաթխա գյուղի մոտակայքում էր:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ: