Վրաստանում, Ծալկայի շրջանում տեղի է ունեցել դաժան սպանություն
Վրաստանում, Ծալկայի շրջանում տեղի է ունեցել դաժան սպանություն

Ծալկայի շրջանի Արծիվանի գյուղի տեղի է ունեցել սպանություն:

Տարածված տեղեկությամբ, սպանվել է տարեց տղամարդ:

Նախնական վարկածով, մի քանի հարձակվող դաժանորեն խոշտանգել է տղամարդուն, որի հետևանքով նա մահացել է:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է սկսվել դիտավորյալ սպանության հոդվածով: