Վրաստանում ստեղծվել է անվճար իրավաբանական օգնության ցանց
Վրաստանում ստեղծվել է անվճար իրավաբանական օգնության ցանց

Վրաստանում ստեղծվել է անվճար իրավաբանական օգնության ցանց:

Ցանցին այս պահին անդամագրվել է 11 ոչկառավարական կազմակերպություն:

Քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն ստանալում օգնելու է free.mylaw.ge կայքը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր իրավաբանական օգնության ծառայությունում:

«Իրավաբանական օգնություն ցուցաբերող ցանցի նպատակն է հեշտացնել Վրաստանի բնակչության համար իրավաբանական օգնության ստանալը և ծառայություններ մատուցողների միջև համագործակցության կոորդինացումը»,-ասել է իրավաբանական օգնության ծառայության ղեկավար Մելիտոն Բենիձեն:

Վեբ պորտալը և ցանցը ստեղծվել է Եվրամիության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ: