Վրաստանում սկսվում է կուտակային կենսաթոշակային համակարգի տեխնիկական աջակցության նախագիծը
Վրաստանում սկսվում է կուտակային կենսաթոշակային համակարգի տեխնիկական աջակցության նախագիծը

2019 թվականի հունվարից Վրաստանում գործարկվելու է կուտակային կենսաթոշակային համակարգը: Նշվածի առնչությամբ, Ֆրանսիայի զարգացման գործակալությունը և «Expertise France»-ը երկրում սկսում են թոշակային բարեփոխման տեխնիկական աջակցությունը:

Տեխնիկական աջակցության նախագիծը Ֆրանսիայի զարգացման գործակալությունը (AFD) ֆինանսավորելու է 500 000 եվրոյով, իսկ «Expertise France»-ն իրականացնելու՝ երկու տարվա ընթացքում:

Տեխնիկական աջակցության նախագիծը թոշակային գործակալությանն օգնություն է ցուցաբերելու տարբեր հարցերում. Գործակալության կազմակերպչական հարցեր (գործակալության անձնակազմի ընդունում, տեղեկատվական և հաղորդակցական համակարգի մշակում, իրավաբանական և ինստիտուցիոնալ օգնություն), անձնակազմի հնարավորությունների ավելացում՝ տեղեկատվական համակարգերի, ռիսկերի կառավարման, ներդրումային քաղաքականության հարցերում: