Վրաստանում, շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար տուգանվել է 5108 անձ
Վրաստանում, շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար տուգանվել է 5108 անձ

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում, մասնավորապես, ընթացիկ տարվա հունիսի 12-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, Վրաստանում արձանագրվել է շնչադիմակ կրելու կարգի խախտման 9884 դեպք: Տվյալները Վրաստանի Առաջին ալիքն ստացել է ներքին գործերի նախարարությունից:

Նախարարության ստորաբաժանումների կողմից վարչական իրավախախտման օրենքի «շնչադիմակ կրելու կարգի խախտման» համար տուգանվել է 5107 ֆիզիկական և մեկ՝ իրավաբանական անձ, բանավոր դիտողություն և զգուշացում է տրվել 4776 անձի: