Վրաստանում շինարարական և բժշկական մնացորդներով միջավայրն աղտոտելու համար ավելացել են տուգանքները
Վրաստանում շինարարական և բժշկական մնացորդներով միջավայրն աղտոտելու համար ավելացել են տուգանքները

Շինարարական և բժշկական մնացորդներով միջավայրն աղտոտելու համար ավելացել են տուգանքները,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ կառավարության նիստին:

Ինչպես հայտարարել է Կախա Կալաձեն, Թբիլիսիի քաղաքապետարանը շատ մեծ ուշադրություն է դարձնում էկոլոգիական վիճակին:

«Կան բազմաթիվ կարևոր նախագծեր – այգիներ, պուրակներ, քաղաքային այգիների վերանորոգում, սակայն միայն դա բավական չէ, որպեսզի շտկենք էկոլոգիական վիճակը, ստանանք այն պատկերը, որը ցանկանում ենք և կարևոր է մեր առողջության, մեր երեխաների և ապագա սերնդի համար: Քաղաքում լուրջ մարտահրավեր է բժշկական և իներտ մնացորդները: Բժշկական մնացորդները հակասանիտարիայի և համաճարակային վիճակի վատթարացման առաջին աղբյուրն է»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, մշակվել է օրենսրական փաթեթ՝ Մնացորդների կառավարման օրենսգրքում, որը ներկայացվել է խորհրդարանին և պատգամավորներն աջակցել են:

«Տուգանքներն ավելացել են շինարարական մնացորդներով միջավայրն աղտոտելու համար, ֆիզիկական անձի նկատմամբ 25 անգամ, իսկ իրավաբանական անձի նկարմամբ՝ 10 անգամ: Բժշկական մնացորդների դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատամբ պատժամիջոցն ավելացել է 10 անգամ: Կարևոր է, որ  մեր հասարակության աջակցությամբ շտկենք առկա վիճակն այս ուղղությամբ: Վտանգավոր բժշկական մնացորդների դեպքում, ֆիզիկական անձը 500 լարիի փոխարեն կտուգանվի 5 000 լարիով, իսվաբանական անձը՝ 1000 լարիի փոխարեն՝ 10 հազար լարիով: Ինչ վերաբերում է շինարարական և այլ ինտերտ մնացորդների դեպքերին, ֆիզիկական անձը, ով տուգանվում էր 200 լարիով, կտուգանվի 5000 լարիով, իրավաբանական անձը 1500 լարիի փոխարեն կտուգանվի 15 000 լարիով»,- հայտարարել է Կախա Կալաձեն: