Վրաստանում, Սև ծովի առափնյա գոտում սպասվում է անձրև կարկուտ, քամի, իսկ ծովում՝ 2-3 բալ փոթորիկ
Վրաստանում, Սև ծովի առափնյա գոտում սպասվում է անձրև կարկուտ, քամի, իսկ ծովում՝ 2-3 բալ փոթորիկ

Վրաստանի միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, սեպտեմբերի 19-ին Սև ծովի առափնյա գոտում երբեմն կփչի ուժգին քամի:

Բացի այդ, օդերևութաբանների կանխատեսմամբ, երկրի արևմտյան մասում սպասվում է անձրև, որոշ վայրերում հորդառատ, հնարավոր է դիտվի ամպրոպ, կարկուտ և ծովում՝ 2-3 բալ փոթորիկ:

«Սպասվող ուժգին տեղումները հնարավոր է Արևմտյան Վրաստանում դառնան գետերի մակարդակի զգալիորեն բարձրացման, իսկ լեռնային շրջաններում՝ սողանքի պատճառ»,- հայտարարում են միջավայրի ազգային գործակալությունում: