Վրաստանում պնևմոկոկի պատվաստանյութով  նախատեսվում  է 60-ն անց տարեկան քաղաքացիների պատվաստումը
Վրաստանում պնևմոկոկի պատվաստանյութով նախատեսվում է 60-ն անց տարեկան քաղաքացիների պատվաստումը

《Վրաստանում նախատեսվում է պատվաստել 60-ն անց տարեկան քաղաքացիներին պնևմոկոկի պատվաստանյութերով》, – ասաց առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Ըստ նրա, առաջատար մասնագետները վերլուծել են Վրաստանում հիմնական հիվանդությունները և մահվան ամենատարածված պատճառը:

Տիկարաձեն ասում է, որ եվրոպական գործընկերների հետ շփման, ինչպես նաև առաջատար երկրների պրակտիկայի արդյունքում ընդունվել են որոշ հանձնարարականներ, որոնք հաշվի կառնվեն։

Բացի այդ, ըստ Տիկարաձեի, թոքաբորբի պատվաստումը պետք է ներառվի պարտադիր պատվաստումների խմբում:

«Այս փուլում մենք ունենք որոշակի քանակ և նաև մարդկանց ցուցակը, որոնց մենք կպատվաստենք: Կա նաև միտում,որ այն պետք է ներառվի Վրաստանում պատվաստումների պարտադիր խմբում և ամեն տարի, համապատասխան ժամանակահատվծն անցնելուց հետո, քաղաքացիներին պետք է նորից պատվաստվի », – ասաց առողջապահության նախարը « Ռուսթավի 2 »-ի եթերում: