Վրաստանում պատվաստված Վրաստանի քաղաքացիներն ազատվում են ցամաքային սահմանով երկիր մուտք գործելիս «ՊՇՌ» թեստ հանձնելու պարտավորությունից
Վրաստանում պատվաստված Վրաստանի քաղաքացիներն ազատվում են ցամաքային սահմանով երկիր մուտք գործելիս «ՊՇՌ» թեստ հանձնելու պարտավորությունից

Վրաստանում պատվաստված Վրաստանի քաղաքացիներն ազատվում են ցամաքային սահմանով երկիր մուտք գործելիս «ՊՇՌ» թեստ հանձնելու պարտավորությունից։

Այդ որոշման մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։

«Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր պատվաստվել են Վրաստանում և երկիր են մուտք գործում ցամաքային սահմանով, ազատվում են «ՊՇՌ» թեստը հանձնելու պարտավորությունից»,- ասել է Գիորգի Ղիբրաձեն։