Վրաստանում օգտագործվել է 29 222 դոզա, առողջության համար վնասակար կոնկրետ վաքցինա. Աուդիտի ծառայություն
Ներարկումների ծրագրով Վրաստանում օգտագործվել է 29 222 դոզա, առողջության համար վնասակար կոնկրետ վաքցինա, որը առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հանձնարարականով պետք է հանվեր օգտագործումից:
Այս մասին ասված է պետական աուդիտի ծառայության կայք էջում տեղադրված հայտարարության մեջ:
Ինչպես նշված է աուդիտորական գործունեության 2018 թվականի պլանում, գնվել են դեղորայքներ, որոնք օրենսդրությամբ հաստատված կարգով չեն անցել գրանցում և համապատասխանաբար արգելվել էր դրանց առկայությունը շուկայում:
Փաստաթղթի համաձայն աուդիտը իրականացվել է 2016-2017 թվականներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan