Վրաստանում օգոստոսի 10-ից սպասվում են տեղումներ
Վրաստանում օգոստոսի 10-ից սպասվում են տեղումներ

Վրաստանի միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, օգոստոսի 8-ին Վրաստանում կպահպանվի շոգ և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կլինի +31, +36 աստիճան:

Օգոստոսի 10-ից, օրվա երկրորդ կեսից կտեղա անձրև և մինչև օգոստոսի 15-ը պարբերաբար կտեղա անձրև: Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կլինի +24, +29 աստիճան, իսկ Արևելյան Վրաստանում՝ +28, +33:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, օդերևութաբանների կանխատեսմամբ, Թբիլիսիում մինչև օգոստոսի 11-ը կլինի շոգ և առանց տեղումների եղանակ, իսկ օգոստոսի 11-ից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով: