Վրաստանում, նոյեմբերի 28-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, երկրի մասշտաբով, 21:00-ից մինչև ժամը 05:00-ն ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցների համար սահմափակվում է տեղաշարժը
Վրաստանում, նոյեմբերի 28-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, երկրի մասշտաբով, 21:00-ից մինչև ժամը 05:00-ն ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցների համար սահմափակվում է տեղաշարժը

Վրաստանում առկա համաճարակային իրավիճակի հաշվի առնելով, վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը կայացրել է երկրում գործող կետային սահմանափակումները խստացնելու և ընդլայնելու որոշում:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, նոյեմբերի 28-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ երկրի մասշտաբով սահմափակվում է. Տեղաշարժը ժամը 21:00-ից մինչև ժամը 05:00-ն ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտի միջոցների համար, ինչպես նաև՝ հանրային տարածքում գտնվելը, բացառություն է Ամանորի՝ դեկտեմբերի 31-ի գիշերը և Սուրբ ծննդյան՝ հունվարի 6-ի գիշերը: