Վրաստանում Նորվեգիայի դեսպանը ցավակցում է Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքներին
Վրաստանում Նորվեգիայի դեսպանը ցավակցում է Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքներին

Վրաստանում Նորվեգիայի դեսպանը ցավակցում է Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Նորվեգիայի դեսպանատունը իր խորին ցավակցությունն է հայտնում Բաթումի քաղաքում շենքի փլուզման հետևանքով առաջացած ողբերգության համար: Մեր մտքերով մենք զոհվածների ընտանիքների և հարազատների հետ ենք: Մաղթում ենք վիրավորներին շուտափույթ ապաքինում և հայտնում ենք մեր հարգանքը փրկարարական ջոկատների և արտակարգ իրավիճակների ծառայության աշխատանքի նկատմամբ», – Թվիթերի իր էջում գրել է Հելեն Սանդ Անդերսենը:

Բաթումիում, մայիսի 26-ի փողոցում, հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում, բնակելի շենքի մի հատված փլուզվել է: Ինը մարդ զոհվել է, մեկը վիրավորվել: Ներքին գործերի նախարարությունը շենքի փլուզման գործով հետաքննության շրջանակներում ձերբակալել է երեք մարդու: