Վրաստանում նոր կորոնավիրուսից մահացած անձի հուղարկավորության կանոնները
Վրաստանում նոր կորոնավիրուսից մահացած անձի հուղարկավորության կանոնները

Վրաստանում նոր կորոնավիրուսից մահացած անձի հուղարկավորությունը պետք է իրականացվի հատուկ կանոններով, որը սահմանված է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի մարտի 25-ի հրամանով:

Նշված կանոնի համաձայն, ընտանիքի անդամները և ծիսակարգային/թաղման ծառայությունը պետք է տեղեկացված լինեն վարակի տարածման վտանգի և անհրաժեշտ միջոցառումների մասին.

• Դիակը պետք է տեղափոխվի դագաղով, որում նա կլինի դիակի պայուսակի մեջ, որն արգելվում է բացել հուղարկավորության ցանկացած փուլում

• Մահացածին անհրաժեշտ է հնարավորինս շուտ հուղարկավորել (72 ժամից ոչ ավել) և խուսափել բազմամարդ հոգեհանգիստներից

• «COVID-19»-ի հաստատված կամ հնարավոր դեպքում, պետք է բացառվի դիակի զմռսումը և ցանկացած տիպի կապը, այդ թվում՝ դիահերձումը, վերջինիս անհրաժեշտության դեպքում, պետք է խստորեն պաշտպանված լինեն անվտանգության պահանջները:

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում բժշկական հաստատությունում պացիենտի մահվան դեպքի կառավարման ժամանակ պետք է պաշտպանված լինեն վարակի վերահսկման հետևյալ միջոցառումները.

1. «COVID-19»-ով վարակված կամ կասկածելի պացիենտի մահվան դեպքում, դիակը պետք է ծածկել սավանով և տեղափոխել դիակի համար նախատեսված անջրանցիկ պայուսակ, դաստակին փակցնել նույնականացման տեղեկություն պարունակող նշան, այնուհետև պայուսակը պինդ կապել՝ սկզբից մինչև վերջ կայծակ ճարմանդի միջոցով, այնպես, որ բացառվի դիակից հեղուկի արտահոսքի հնարավորությունը, դիակի նույնականացման տեղեկությունը (դաստակին փակցվածի նման) պետք է լինի նաև դիակի պայուսակի վրա: Դիակը պայուսակ տեղափոխելուց առաջ պետք է պատպանել հետևյալ կանոնները.

• Դիակից պետք է զգուշորեն հեռացնել կաթետերները, խողովակները և դրենաժները, դրանք հեռացնելու վայրը պետք է ախտահանել

• Դիակից հեռացված սուր առարկաները պետք է տեղադրել սուր առարկաների համար նախատեսված կոնտեյների մեջ

• Կենսաբանական հեղուկների արտահոսքից խուսափելու նպատակով պետք է փակվեն բերանի խոռոչը և քթանցքները

• Դիակի մշակման ժամանակ առաջացած բոլոր մնացորդները պետք է տեղադրվեն ինֆեկցիոն մնացորդների համար նախատեսված կոնտեյներ:

2. Այնուհետև դիակի պայուսակը տեղափոխվում է բժշկական հաստատության դիակի ժամանակավոր պահման վայր, որտեղ դրսից փակցվում է ինֆեկցիոն վտանգի մասին մատնանշող միջազգային խորհրդանիշ:

3. Դիակի ժամանակավոր պահման վայրում պետք է ախտահանել դիակի պայուսակի արտաքին մակերևույթը:

4. Ժամանակավոր պահման վայրում դիակի տեղափոխումից առավելագույնս 1 ժամվա ընթացքում համապատասխան ծիսակարգային/թաղման ծառայությանը և ընտանիքի անդամներին պետք է տեղեկացնել մահվան փաստի արձանագրման և ժամանակավոր տեղափոխման անհրաժեշտության մասին:

5. Ընտանիքի անդամները և ծիսակարգային/թաղման ծառայությունը պետք է տեղեկացված լինեն վարակի տարածման վտանգի և անհրաժեշտ միջոցառումների մասին.

• Դիակի տեղափոխումը պետք է իրականացվի դագաղով, որում նա կլինի դիակի համար նախատեսված պայուսակով, որն արգելվում է բացել տեղափոխման և հուղարկավորության ցանկացած փուլում

• Մահացածին անհրաժեշտ է հնարավորինս շուտ հուղարկավորել (72 ժամից ոչ ավել) և խուսափել բազմամարդ հոգեհանգիստներից:

6. «COVID-19»-ի հաստատված կամ հնարավոր դեպքում, պետք է բացառվի դիակի զմռսումը և ցանկացած տիպի կապը, այդ թվում՝ դիահերձումը, վերջինիս անհրաժեշտության դեպքում, պետք է խստորեն պաշտպանված լինեն անվտանգության պահանջները: