Վրաստանում, Նինոծմինդա քաղաքի մոտ, տեղի է ունեցել երկրաշարժ
Վրաստանում, Նինոծմինդա քաղաքի մոտ, տեղի է ունեցել երկրաշարժ

Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի փոխանցմամբ, Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ:

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, 3.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 02:03-ին:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Նինոծմինդա քաղաքի մոտ: