Վրաստանում, նախորդ տարվա համեմատ, ընթացիկ տարվա առաջին 4 ամիսների ընթացքում հանցանքները զգալիորեն նվազել են
Վրաստանում, նախորդ տարվա համեմատ, ընթացիկ տարվա առաջին 4 ամիսների ընթացքում հանցանքները զգալիորեն նվազել են

Վրաստանի կառավարության փոխանցմամբ, նախորդ տարվա համեմատ, ընթացիկ տարվա առաջին 4 ամիսների ընթացքում հանցանքները զգալիորեն նվազել են (-16,3%):

Գործադիր իշխանությունը խորհրդարանին ներկայացված փաստաթղթում նշում է, որ նվազել են այնպիսի հանցանքները, ինչպիսին է՝ կողոպուտը  (-53,4%), թալանը (-23,9%), գողությունը  (-19%) և սեփականության դեմ ուղղված այլ հանցանքներ:

«Նվազել են նաև խուլիգանության (-19%), հրազենի  (- 28,4%) և սառը զենք կրելու (-51,8%) դեպքերը, զգալի նվազում է դիտվում թմրանյութային (-36,6%) և տրանսպորտային (-15,2%) հանցանքներում»,- հայտարարում է կառավարությունը: