Վրաստանում մինչև օգոստոսի 12-ը սպասվում է ուժգին անձրև, ամպրոպ և կարկուտ
Վրաստանում մինչև օգոստոսի 12-ը սպասվում է ուժգին անձրև, ամպրոպ և կարկուտ

Օդերևութաբանների կանխատեսմամբ,Վրաստանի ողջ տարածքում մինչև օգոստոսի 12-ը սպասվում է ուժգին անձրև, ամպրոպ և կարկուտ:

Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, այսօրվանից մինչև օգոստոսի 12-ը Վրաստանում Սև ծովի հյուսիս-արևմուտքից սպասվում է հով և խոնավ օդային հոսանքների տարածում, երբեմն անձրև և ամպրոպ, որոշ տեղերում կարկուտ, քամի, ծովում 3-4 բալանոց փոթորիկ:

Նրանց տեղեկությամբ, սպասվող հզոր տեղումները հնարավոր է դառնան Վրաստանի գետերի մակարդակի զգալի բարձրացման պատճառ, իսկ երկրի լեռնային գոտիներում առաջանա սողանքի վտանգ:

 

Թողնել մեկնաբանություն