Վրաստանում մինչև հուլիսի 27-ը կանխատեսում են անձրև
Վրաստանում մինչև հուլիսի 27-ը կանխատեսում են անձրև

Վրաստանի միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, հուլիսի 24-ից 27-ը Վրաստանի որոշ վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կլինի +28, +33 աստիճան:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, Թբիլիսիում գիշերվա և երեկոյան ժամերին հնարավոր է, դիտվի կարճատև անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը կլինի +32, +34 աստիճան: