Վրաստանում, մասնագիտական կրթություն ստանալ ցանկացող ուսանողների պարտադիր զինվորական ծառայությունը կհետաձգվի մինչև ծրագրի ավարտը
Վրաստանում, մասնագիտական կրթություն ստանալ ցանկացող ուսանողների պարտադիր զինվորական ծառայությունը կհետաձգվի մինչև ծրագրի ավարտը

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, մասնագիտական կրթություն ստանալ ցանկացող ուսանողների պարտադիր զինվորական ծառայությունը կհետաձգվի մինչև ծրագրի ավարտը:

Նախարարության փոխանցմամբ, արդյունքում երիտասարդները կկարողանան առանց դադարի ավարտել ուսումը:

Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, հենց այդ նպատակով, նախարարությունը «Ռազմական պարտականության և զինվորական ծառայության մասին» Վրաստանի օրենքում պատրաստել է փոփոխության նախագիծ, որի համաձայն, մասնագիտական կրթությամբ հետաքրքրված երիտասարդներին հնարավորություն կտրվի ուսումն ավարտել ցանկալի ծրագրով, ձևավորվել կոնկրետ գործի մասնագետ, ստանալ համապատասխան որակավորում և դրանից հետո սկսել պարտադիր զինվորական ծառայությունը:

Բացի այդ, նախարարությունում մեկնաբանում են, որ առաջարկված փոփոխությունների հիման վրա ծառայությունը կհետաձգվի միայն մեկ անգամ, այն էլ՝ միայն ծրագրի տևողության ժամկետով: